ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի թիմին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել վերջին ամիսներին իրականացման մասով գրանցված նկատելի առաջընթացի կապակցությամբ:
Փոխվարչապետը նշել է, որ սահմանված նպատակները և գործողությունները համահունչ են Կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթություններին, մասնավորապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման և տարածքային զարգացման հնարավորությունների ընդլայնման առումով: Տիգրան Ավինյանը կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը և ընդգծել Կառավարության հանձնառությունը դրա համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են նաև ծրագրի վերակառուցման հետ կապված հարցեր: