Վրաստանում ցույցերը խորհրդարանի առաջ կշարունակվեն: Կազմակերպիչները նախատեսում են ամեն երկուշաբթի երեկոյան փակել խորհրդարանի շենքի մուտքերը, որպեսզի խափանեն օրենսդրական մարմնի հաջորդ օրվա աշխատանքը: Ընդդիմությունը հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին մտադիր են խոշոր բողոքի ակցիա իրականացնել։ Ցույցի մասնակիցները նշում են, որ համամասնական ընտրություններն անխուսափելի անհրաժեշտություն են: