Սուրբ Ղազար կղզին և Մայրավանքը հեղեղումների հետևանքով մշակութային վնաս գրեթե չեն կրել: Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասել է Մխիթարյան միաբանությունում քահանայապետական պատվիրակ Լևոն Զեքիյանը:
Նրա խոսքով՝ վնասի ճշգրիտ հաշվարկ դեռևս չկա, այն ներկայումս իրականացվում է: Լ.Զեքիյանը նշել է, որ վերջին անգամ կղզում նման հեղեղումներ եղել են 1966 թվականին, այն ժամանակ ջրի մակարդակը 6 սմ-ով ավելի բարձր է եղել: