Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: