Կառավարության օրակարգում նոր պղնձաձուլարանի կառուցման հարցն է, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Չինական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և, նախնական պայմանավորվածության համաձայն, ծրագրվում է այցելություն Հայաստան: Կարծում եմ, որ այդ այցի շրջանակներում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը: Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետև այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Եվ այն, ինչը հիմա է քննարկվում, գրեթե քիչ կապ ունի այն բանի հետ, ինչ եղել է նախկինում»,- ասաց Ավինյանը: