Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իտալիայում է: Այսօր Միլանում Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել: Ազգությամբ ադրբեջանցի, բլոգեր ներկայացած մի տղամարդ ներխուժել է եկեղեցի և սկսել հարցել ուղղել վարչապետ Փաշինյանին: Անվտանգության մարմինները փորձել են հեռացնել քաղաքացուն, վարչապետը, սակայն, հրահանգել է թույլ տալ նրան խոսել և պատասխանել է ադրբեջանցու հարցերին: