«Հունաստանի իշխանությունները ծրագրում են փակել փախստականների ամենամեծ երեք ճամբարները Լեսբոս, Սամոս և Խիոս կղզիներում: Փոխարենը կստեղծվեն «նույնականացման կենտրոններ»,- ասուլիսում ասել է հանրապետության կառավարության խոսնակը:
Ըստ Datsche Walle-ի տեղեկությունների, այդ կենտրոններում կտեղավորվեն այն միգրանտները, որոնք ապաստան ստանալու հնարավորություն չունեն և պետք է վերադառնան հայրենիք: Միևնույն ժամանակ ապաստան ստանալու հնարավորություն ունեցող ներգաղթյալները կուղարկվեն մայրցամաքային Հունաստան:
Դուբլինի համաձայնագրով, ապաստանի թույլտվություն է տրամադրում ԵՄ այն երկիրը, որտեղ փախստականը առաջինն է մուտք գործել: