Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է Իտալիայից իր տպավորությունների մասին: Fourfourtwo-ին Մխիթարյանը խոստովանել է, որ իրեն լավ է զգում Հռոմում:
«Այս քաղաքը հրաշալի պատմություն ունի։ Հայերն ու իտալացիները շատ նման են` երկուսն էլ բավական տաքարյուն են։
Ես ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացրի: Անգլիական մռայլությունից հետո սա իսկական նվեր էր ինձ համար: Այստեղ կյանքը ավելի հանդարտ է, եղանակը՝ ավելի մեղմ:
Երբ չեմ մարզվում, սիրում եմ ոտքով շրջել քաղաքում, այցելել փոքրիկ և հարմարավետ սրճարաններ»:
Մխիթարյանը վստահություն է հայտնել, որ «Ռոմայում» իր թիմակից Նիկոլո Ձանիոլոն ֆանտաստիկ տեխնիկա ունի և կարող է դառնալ եվրոպական ֆուտբոլի աստղերից մեկը: