Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը հարձակվել է Սիրիայում տասնյակ թիրախների վրա:
Հարձակումով իսրայելական կողմը պատասխանել է Սիրիայից հրեական բնակավայրերի ուղղությամբ հրթիռների արձակմանը: Բանակի հրամանատարությունը հայտնել է, որ իսրայելական զինուժի թիրախում են հայտնվել 20-ից ավելի օբյեկտներ, որոնց մեծ մասը պատկանում է իրանական ուժերին: Դրանք տեղակայված էին հիմնականում Դամասկոսի արվարձաններում և Գոլանի բարձունքներում: Իսրայելը հայտնում է, որ ոչնչացրել են նաև սիրիական ՀՕՊ համակարգեր: