Նոյեմբերի 21-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը մրցաշարում ունենալու է 4 ներկայացուցի` Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան (երկուսն էլ՝ օղակներ), Արթուր Դավթյան (նժույգթափեր, հենացատկ, պտտաձող):
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է ութ փուլով` 2018-2020 թվականների ընթացքում՝ երկուական մրցաշար Կոտբուսում (Գերմանիա), Մելբուռնում (Ավստրալիա), Բաքվում (Ադրբեջան) և Դոհայում (Կատար): Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարող մարզիկները պարտավոր են մասնակցել այդ փուլերից առնվազն 4-ին, որոնցից 3 լավագույններից կկատարվի միավորների ընդհանուր հաշվարկը:
Սպորտային մարմնամարզությունից Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի դեռևս մեկ ուղեգիր ունի, որը նվաճել է Արթուր Դավթյանը: