ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գեորգի Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր:
Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական, մասնավորապես, հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: