ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:
Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը:
Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները: