Euronews-ը տեղեկացնում է, որ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում վրանային ճամբար ստեղծելով, մայրուղիներում խցանումներ առաջացնելով, վրդովված լիբանանցիները համառորեն առաջարկում են պետության ղեկավարի վաղաժամ հեռացումը: Լիբանանում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են ավելի քան մեկ ամիս: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ երկրի բնակչությունը միավորվել է՝ մոռանալով կրոնական տարբերություններն ու անցյալի դժգոհությունները:
Շարժիչ ուժը Լիբանանի երիտասարդությունն է, որը դժգոհ է երկրում տիրող տնտեսական իրավիճակից և, ամենակարևորը` քաղաքական վերնախավի անփոփոխությունից ու կոռուպցիայից: Ցուցարարներն արդեն հասել են կառավարության հրաժարականին, սակայն նախարարների նոր կաբինետի ձևավորման փորձերը բախվում են փողոցային ընդդիմության հետ:
«Ցուցարարներն արգելափակել են խորհրդարանը, մենք չենք կարող աշխատել նման պայմաններում»,- ասել է Լիբանանի ֆինանսների նախկին նախարար Մուհամմադ Սաֆադին, որն ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդն է:
Դիտորդները Լիբանանում քաղաքական փակուղուց ելք չեն տեսնում: Մինչդեռ, անվերջ բողոքի ցույցերը երկիրը հասցնում են տնտեսական փլուզման եզրին: