Իրանի իշխանությունը որոշել է հանել համացանցի արգելափակումը երկրի որոշ հատվածներում: Ըստ Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչների՝ դրանք այն բնակավայրերն են, որտեղ ինտերնետից օգտվելը չի նպաստի բողոքի ցույցերի շարունակմանը: Բենզինի գնի բարձրացման հետ կապված՝ բողոքի ակցիաներն այս օրերին համեմատաբար խաղաղվել են: Իրանի իշխանությունը վստահ է, որ դրանք բորբոքվում են, քանի որ համացանցի միջոցով ուղղորդում են այլ պետությունները: