Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին գանձ որոնողների թիրախում է հայտնվել. նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի տակ:
«Եթե եկեղեցին քանդվի, նրա հետ կվերանան մի ամբողջ պատմություն ու հիշողություն»,- ահազանգում է Անկարայի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Ռուվեյա Թունչը: