Խորհրդարանում ներկայացված խմբակցություններն այսօր ճեպազրույցում ամփոփել են քառօրյայի ընթացքում քննարկված նախագծերը: Պատգամավորները հիմնականում անդրադարձել են առաջին ընթերցմամբ ընդունված Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագծերի փաթեթին, որը նախատեսում է պայքար, այսպես կոչված, «օրենքով գողերի» դեմ: