Կայացել է թորի Բորիս Ջոնսոնի և լեյբորիստ Քորբինի առաջին նախընտրական բանավեճը, որի ժամանակ կողմերն իրենց անհամաձայնությունն են հայտնել Միացյալ Թագավորության արտաքին և ներքին քաղաքականության գրեթե բոլոր, այդ թվում՝ Brexit-ի հարցում: Վարչապետը հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի «ամուսնալուծությունը» կկայանա մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, ընդդիմության առաջնորդն էլ խոստացել է ևս մեկ անգամ հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությունից դուրս գալու թեմայով:
Նախորդ օրը հրապարակված հարցումներից մեկի համաձայն՝ թորերը լեյբորիստներից առաջ են 18 տոկոսով: Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 12-ին: