Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը հայտարարել Է, որ Թուրքիան ներկայումս չի քննարկում C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր կնքելու հարցը:
Առայժմ ընթանում է 2017 թվականին կնքված համաձայնագրի շրջանակում նախատեսված C-400-ի մատակարարման գործընթացը: Այն ներառում է մարտկոցների մատակարարում, անձնակազմի ուսուցում, տեղակայման վայրերի ընտրություն, ծրագրային ապահովում: Անկարան դարձյալ պնդում է, որ չի պատրաստվում կատարել արդեն կնքված համաձայնագրից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը: