Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: Փարիզում օրեր առաջ լույս տեսած Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի երկրորդ ձայնասկավառակն է և արդեն վաճառվում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի խանութների ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրել է Ֆրանսիայում բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոն: