Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ ավիաընկերությունը Վրաստանի հետ թռիչքների դադարեցման պատճառով 1 միլիարդ ռուբլու (15.6 մլն դոլար) վնաս է կրել:
Ռուսաստան-Վրաստան ավիափոխադրումները դադարեցվեցին հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Վրաստանում տեղի ունեցող հակառուսական ակցիաների պատճառով: Վրաստանում այդ ժամանակ թռիչքներ էին իրականացնում վեց ընկերություն՝ «Ուրալյան ավիաուղիները», «Սիբիրը», «Պոբեդան», «Աերոֆլոտը», «Նորդավիան» և «Ռեդ Վինգս»-ը: