Առաջիկա տարիներին Երևանը կունենա նոր մշակութային-կրթական-ստեղծարար և զբոսաշրջային հզոր համալիր՝ քաղաքի կենտրոնում, որը կստեղծվի հասարակական կազմակերպություն-կառավարություն և մասնավոր հատված մասնակցային սկզբունքով:
Հայաստանի կինոմիությունում այսօր ներկայացվել է «Ազգային Սինեմատեք» կոնցեպտը, որն օրերս արժանացել է ԿԳՄՍ նախարարի հավանությանը: Սինեմատեքի տարածքը կմիավորի կինոյի տան մեծ ու փոքր, Մալյան թատրոնի դահլիճները, կունենա ազգային կինոժառանգության թանգարան, ստեղծարար-կրթական կենտրոն և ժամանցային հատվածներ: Նախագծի հեղինակներն ընդգծում են նաև ծրագրի զբոսաշրջային մեծ ներուժը: