Դիլիջանում մինչև տարեվերջ կավարտեն կառավարության համաֆինանսավորմամբ ճանապարհաշինական երեք ծրագիր: 340 միլիոն դրամով կնորագվեն ոչ միայն ճանապարհները. ևս երկու մանկապարտեզ ներառված են ծրագրում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ Տավուշում այս տարի իրականացվում են՝ 1 միլիարդ 508 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր: