Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ կայացած ցույցի ընթացքում բերման է ենթարկել 18 քաղաքացու: Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ վիրավորվել է 7 մարդ, որից 2-ը` ոստիկան: Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդարանի բոլոր մուտքերը արդեն բաց են, և օրենսդիրները կարող են շարունակել աշխատանքը: