Կիևն անընդունելի է համարել գազի տարանցման համար Ռուսաստանի առաջարկած պայմանները: Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Ալեքսեյ Օրժելի՝ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, քանի որ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարեվերջին:
Ռուսական «Գազպրոմ»-ն ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությանը երկու տարբերակ է առաջարկել՝ պայմանագիրը երկարացնել 10 տարով կամ նորը կնքել մեկ տարի ժամկետով: Միաժամանակ, ռուսական կողմը պարտադիր պայման է համարում միջազգային դատարաններ չդիմելու պահանջը:
Նոյեմբերի սկզբին «Նաֆտոգազ»-ը նոր հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: Կիևը պահանջել է վերանայել գազի տրանզիտի գները և մոտավորապես 12 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել: Ռուսաստանը առաջարկել է դադարեցնել դատական վիճաբանությունները: