Հայկական ջերմոցներից շուտով շուկա դուրս կգա տարեկան լրացուցիչ 3,5 տոննա բերք: Ծածկի տակ լոլիկ կամ ելակ աճեցնողների համար կառավարությունն անցած շաբաթ հաստատել է ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Վարչապետն էլ գյուղացիներին առաջարկել էր եթե ոչ մենակ, ապա հարևաններով միանալ՝ փոքր կամ միջին ջերմատուն հիմնել ու պետությունից հետ ստանալ կատարած ծախսի 30-ից 50 տոկոսը: Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին և ինչ՞ ջեմատներ կառուցել՝ պարզաբանում են էկոնոմիկայի նախարարությունից: