Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծերով անդրադարձ է կատարվում հանրության համար առավել բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի արարքների, որոնք ինքնին տարբեր քրեական արարքների հիմք են հանդիսանում:
«Սա մեկ օրինագծի շրջանակներում լուծվող խնդիր չէ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իրականում Հայաստանի Հանրապետության առաջընթացի համար պետք է մեկ բան՝ մշակութային հեղափոխություն:
«Որևէ գող չի ուզում, որ իր երեխան դառնա գող»,- նշեց Հովհաննիսյանը: