Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության գործով հետաքննությունը Շվեդիայում դադարեցվել է: Այս մասին հայտնել է երկրի դատախազը:
«Ամռանն ու աշնանն իրականացված լրացուցիչ քննության ժամանակ ակնհայտ է դարձել, որ հետաքննության ընթացքում օգտագործված բանավոր վկայությունները բավարար համոզիչ չեն: Դա կապված է դեպքից հետո անցած երկար ժամանակվա հետ: Հիշողությունը խամրում է բնական պատճառներով»:
Դատախազը հայտնել է, որ մտադիր չէ հարցաքննել Ասանժին, քանի որ նրա ցուցմունքները չեն կարող լույս սփռել դեպքի վրա: