ՆԱՏՕ-ն տիեզերքն, ամենայն հավանականությամբ, դաշինքի գործունեության ոլորտներից մեկը կճանաչի: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ես ակնկալում եմ, որ նախարարները կհամաձայնեն տիեզերական տարածությունը ճանաչել որպես օդային, ցամաքային ոլորտներին, կիբեռտարածությանը հավասարազոր գործունեության առանձին շրջանակ»,- ասել է Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ այնտեղ զենք տեղակայել: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի մոտեցումը պաշտպանական է և համապատասխանում է միջազգային իրավունքին: