Այսօր Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 30 չվերթ, չեղարկվել են 15-ը: Տեղեկությունների համաձայն` երեքշաբթի օրը, ժ. 7:51-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 8:51-ին), «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել էր 12 չվերթ, չեղարկվել են 11-ը: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել էր 11 չվերթ, չեղարկվել են 4-ը: «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել էր 7 չվերթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի օրը Մոսկվայում սպասվում է ամպամած եղանակ, խիտ մառախուղ, մթնոլորտային բարձր ճնշում: