Խորհրդարանն այսօր քննարկում էր «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այս առումով նշեց, որ «մեկ թղթով կկանխվի դատական գործի բյուրոկրատիան»: Ըստ նրա՝ նախագիծը բխում է թե՛ գործատուի, թե՛ աշխատողի շահերից:
Նա մեջբերեց օրինակ, երբ աշխատողին աշխատանքից ազատել են, սակայն հետագայում նույն ընկերության երկու աշխատակից եկել ու դատարանում ցուցմունք են ներկայացրել, որ լսել են նրանց բանավոր բացատրությունը: