Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը դեռ չսկսված՝ ընդմիջվել է ամբաստանյալի վատ ինքնազգացողության պատճառով: Շտապօգնության աշխատակիցները նրան դուրս են հանել նիստերի դահլիճից և տեղափոխել քաղացիական հիվանդանոց:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնության գալու և ապօրինի կերպով իրենց պատկանող 3 տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև՝ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։