Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական սահմանի մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող՝ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախագծի նպատակն է լիազորող նորմ սահմանել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար, որպեսզի սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացվի: Նախկին օրենսդրական կարգավորումներով՝ այս գործառույթը վերապահված էր Առողջապահության նախարարությանը, սակայն կառուցվածքային փոփոխություններից հետո նախարարությունն այլևս վերահսկողական ֆունկցիա չի իրականացնում, և անհրաժեշտություն է առաջացել գործառույթը վերապահել տեսչական մարմնին: