Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից մարզվել է ակումբի ընդհանուր խմբի հետ: Այս մասին հայտնում է «Ռոմա»-ի պաշտոնական կայքը:
Իտալական ակումբը հերթական մարզումն է անցկացրել այն ֆուտբոլիստների հետ, որոնք չեն միացել հավաքականներին միջազգային դադարի համար: Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր թիմի հետ:
«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Սերիա Ա-ում մրցելով «Բրեշիա»-ի հետ: