Նոյեմբերի 19-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 21-ից 22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ից 22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկն աստիճանաբար կնվազի 8-ից 10, մնացած շրջաններում՝ 3-ից 4 աստիճանով:
Երևանում՝ նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: