Վիլնյուս կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին:
Ողջունելով Աննա Հակոբյանին Վիլնյուսում՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել վերջինի ծավալած ակտիվ հասարակական գործունեությունը, հատկապես՝ «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավը, խաղաղության հաստատման ճանապարհին այն կարևոր քայլ համարելով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին և համոզմունք հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կհարստանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով:
Լինաս Լինկևիչիուսը հաջողություն է մաղթել Աննա Հակոբյանին իր նախաձեռնություններում և պատրաստակամությունը հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:
Այցի ավատրին Աննա Հակոբյանն այցելել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպաություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու աշխատանքային առօրյաին: