Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ Թուրքիան խեղաթյուրում է պատմական իրողությունները՝ թուրքերին կոչ անելով հարգել Հունաստանի ինքնավարությունը, սահմաններն ու տնտեսական հատուկ գոտին:
«Մենք Թուրքիային և թուրք ժողովրդին բարեկամության և համերաշխության ձեռք ենք մեկնում: Էգեյան ծովում խաղաղ գոյակցելու համար պատմությունը պետք է միավորի, ոչ թե բաժանի երկու պետություններին»:
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների հետ կապված:
Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: