Թուրքիան գիտակցում է, որ Միացյալ Նահանգներն անմիջապե՛ս չի դադարեցնի Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևի աջակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև նշել է, որ քուրդ աշխարհազորայինների դեմ Անկարայի հակաահաբեկչական պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի դեմ բոլոր սպառնալիքները չեն վերացվել և բոլոր զինյալները չեն ոչնչացվել:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում ոչ մի ծրագիր չի կարող իրականացվել առանց Անկարայի համաձայնության ու աջակցության: