Թուրքիան շարունակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արտասահմանցի անդամներին իրենց երկրներ ուղարկելու գործընթացը։ Թուրքիայի ՆԳՆ կողմից հրապարակված ահաբեկիչների ցուցակում Ադրբեջանի 29 քաղաքացի կան, որոնք կարտաքսվեն Ադրբեջան։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին, որ Իրաքում ու Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների կողմից կռվում են Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը սպանվել է։ Բացի այդ՝ այնտեղ են մնացել նրանց ընտանիքները, որոնց մի մասը վերադարձվել է Ադրբեջան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՆԳՆ-ը հրապարակել է օտարերկրյա ահաբեկիչների ցուցակ, որում ընդգրկված 959 զինյալները կարտաքսվեն: