ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրներում գրանցված ընկերությունների և քաղաքացիների դեմ։ Ցանկում տեղ են գտել որոշ եվրոպական երկրներ, Սիրիան, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները։
Թուրքիայում գրանցված Sahloul ընկերությունը, դրամական փոխանցումների El-Sultan ընկերությունը և արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ACL ընկերությունը ևս հայտնվել են պատժամիջոցների ցանկում։ Այդ ցանկում են նաև Թուրքիայի քաղաքացիներ Իսմաիլ և Ահմեթ Բայալթուն եղբայրները։
Նշված ցանկում ներառված ընկերություններին և անձանց պատկանող ամերիկյան բանկային հաշիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, իսկ նրանց հետ համագործակցությունն՝ արգելվում։