Իրանի տարբեր շրջաններում շարունակվում են բողոքի ակցիաները: Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մահացել է երեք ոստիկան: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները շրջապատել են ոստիկաններին և նրանց սպանել սառը զենքով:
Նախօրեին էլ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր Իրանում բենզինի գնի բարձրացմամբ պայմանավորված բողոքի ցույցերի ժամանակ մի քանի ոստիկանի մահվան մասին: Ակցիաների մասնակիցները լուրջ վնաս են հասցրել բանկերին, հրկիզել են բենզալցակայաններն ու խանութները:
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան հազար մարդ: