Եվրամիությունը անօրինական է համարել Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության գործող ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման՝ Իսրայելի քաղաքականության նկատմամբ ԵՄ դիրքորոշումը հստակ Է, և այն անփոփոխ Է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական Է միջազգային իրավունքի տեսանկյունից և խարխլում Է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու և կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը՝ ինչպես հաստատված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձևով»:
Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Եվրամիությունն Իսրայելին կոչ Է անում դադարեցնել բնակարանաշինության հետ կապված ցանկացած գործունեություն: