ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները չեն ճանաչել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: ԵԱՀԿ դիտորդները ընթացակարգային լուրջ խախտումներ են արձանագրել ձայների հաշվարկի ժամանակ:
«Այդ ընտրությունը ցույց է տվել ժողովրդավարական պարտավորվածության պահպանման լիակատար բացակայություն: Երկրում, որտեղ խորհրդարանի լիազորությունն ու անկախությունը սահմանափակ են, վտանգ կա, որ խորհրդարանի ընտրությունը կվերածվի ձևականության»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ: