ԱՄՆ Կոնգրեսում վերսկսվել է նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը: Հանրապետական Դեյվիդ Նունեսը, որ ընտրվել է Կալիֆոռնիայից, հարցաքննում է երկու դիվանագետների՝ Ուկրաինայի հարցերով Սպիտակ տան խորհրդական Ալեքսանդր Վինդմանին, որ կոչումով փոխգնդապետ է, և ԱՄՆ փոխնախագահի օգնական Ջենիֆեր Ուիլյամսին:
Ինչպես երևում է՝ հանրապետականներն այս անգամ ոչ թե կփորձեն պաշտպանել Թրամփին, այլ գրոհել դեմոկրատների ուղղությամբ: Նունեսն, օրինակ, հարցաքննում է, թե Վինդմանն ու Ուիլյամսն ինչ կապ են ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի՝ Բայդենին վերաբերող մանրամասները մամուլին հայտնելու հարցում, ինչ քննարկումներ են ունեցել, կամ՝ ունեցե՞լ են, արդյոք, նման զրույցներ CNN-ի, Politico-ի, New York Times-ի և այլ հեռուստաընկերությունների ու պարբերականների ներկայացուցիչների հետ: