Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկվում է խորհրդարանում:
Օրենքը նախատեսումն է փոփոխություններ, որոնք վերաբերում են մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների լիցենզավորման պարտավորության ժամկետին, պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը և բնակչության համար դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին ԶԼՄ-ներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներին: