Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովը չի արձանագրել որևե դեպք, որ պատերազմի օրերին զինվորը դիրքերում սնունդ կամ զինամթերք չունենար: Քոչարյանը հերքել է «Խոտ ուտելու» կամ՝ «բահերով կռվելու» լուրերը: Սակայն ադրբեջանական հարձակման մասին հետախուզական տվյալների պակաս, ըստ հանձնաժողովի նախագահի, չի եղել: