Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր
Ֆեյսբուքի էջում արձագանքել է իր կողմից առաջարկած օրենքի նախագծի քվեարկությանը խորհրդարանում:
«Քիչ առաջ Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց մեր նախագիծը՝ նվազագույն աշխատավարձը 55 000֊ից 68 000 դարձնելու մասին։
2020 թվականի հունվարի 1֊ից ավելի քան 80. 000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։
Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ 100 կողմ, 0 դեմ և ձեռնպահ արդյունքի, ինպես նաև կառավարությանը՝ դրական եզրակացության համար».- գրել է Կարապետյանը։