Երևանի առաջին ատյանի դատարանն Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին դատախազ Պետրոսյանին դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտության մասին:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին: