Անկարան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրայում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չկատարեն քրդական կազմավորումներին անվտանգության գոտուց հանելու պարտավորությունը, Թուրքիան քայլեր կձեռնարկի: Չավուշօղլուն նշել է, որ մինչև այս պահը Մոսկվան և Վաշինգտոնը չեն կատարել իրենց խոստումը: