ԱՄՆ-ը պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերն օրինական է ճանաչել՝ ավելի սրելով արաբա-իսրայելական լարվածությունը: Պետդեպարտամենտն այն համոզման է, որ ԱՄՆ-ն այսկերպ շտկել է պատմական անարդարությունը:
Սա Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ձեռնարկված առաջին նման քայլը չէ: Նախորդ տարի Վաշինգտոնն Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել էր Երուսաղեմ, այնուհետ՝ Գոլանի բարձունքներում ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը:
Պաղեստինյան կողմը խիստ քննադատել է Միացյալ Նահանգնեի որոշումը: