Միացյալ Նահանգները կվերականգնի ուրան հարստացնող իրանական «Ֆորդո» օբյեկտի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Իրանի նախագահը հայտարարել էր, որ հանրապետությունը «Ֆորդո»-ի գործարանում կվերսկսի ուրանի հարստացման գործընթացը, ինչի պատճառով Միացյալ Նահանգները չեղարկում է այդ օբյեկտը պատժամիջոցների ցուցակից բացառումը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս երկրի համար ուրանի հարստացման ճիշտ մակարդակը զրո է»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր միջուկային համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները կրճատելու հերթական փուլի մասին: